Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Մոծակներին հեռու պահելու 5 արդյունավետ միջոց. openblog.am

Մոծակներին հեռու պահելու 5 արդյունավետ միջոց. openblog.am

Ամառն արդեն սկսվել է, ինչը նշանակում է, որ կպչուն մոծակներից շուտով պրծում չի լինի: Այս «արյունարբու» միջատներն իրենց խայթոցներով ու տզզոցով ունակ են փչացնել նույնիսկ կատարյալ հանգիստը:

Փոքրիկ միջատներին հեռու պահելու համար AdMe.Ru կայքն առաջարկում է 5 հեշտկիրառելի միջոցներ:


1. Մի քիչ բամբակ վերցրեք ու թրջեք այն նարդոսի, էվկալիպտի, ուրցի, անանուխի, կամֆորայի կամ թեյի ծառի եթերայուղերից որևէ մեկի կամ դրանց խառնուրդի մեջ: Այնուհետև բամբակը կախեք պատուհանի մոտ կամ էլ դրեք անկողնու կողքին: Կարելի է նաև բամբակը քսել մարմնի բաց հատվածներին, որպեսզի խուսափեք մոծակների խայթոցներից:

 


2. Կիտրոնը մեջտեղից կիսեք ու դրա փափուկ հատվածում մեխակի սերմեր դրեք: Կարող եք կիտրոնը դնել Ձեր մահճակալի կողքին ու հանգիստ քնել ամբողջ գիշեր: Կիտրոնի ու մեխակի միախառնված սուր բույրերը կվանեն մոծակներին:

 


3. Եթե բնության գրկում եք, ապա կարող եք վառվող խարույկի մեջ մի քանի եղևնակոն գցել: Դրանց հոտը հետ կպահի մոծակներին:

 


4. Եթե մոծակներն արդեն հասցրել են խայթել, վերցրեք 3 թեյի գդալ սոդա ու խառնեք 1 թեյի գդալ ջրի հետ: Ստացված զանգվածը քսեք խայթած հատվածներին ու թողեք չորանա:

 


5. Խայթոցների դեպքում արդյունավետ է նաև կիտրոնի հյութը, որն անհրաժեշտ է քսել մարմնի անհրաժեշտ հատվածներին:

 

 

Սկզբնաղբյուր. openblog.am
Լուսանկարը. sunmag.me
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ